Փորձագետները կանանց կոչ են անում կրծքագեղձի քաղցկեղի պրոֆիլակտիկ հետազտություն անցնել: Ինչպես նշեց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը չարորակ ուռուցքի ժամանակին հայտնաբերումը եւ բուժումը կարեւոր նշանակություն ունի, քանի որ օգնում է փրկել պացիենտի կյանքը:
Ապրիլի 6-ին մամուլի ասուլիսին Հակոբյանը տեղեկացրեց, որ կանանց միամսյակի շրջանակում Կենտրոնում հետազոտություն է անցնել 6 հազար մարդ:
«Մոտ 2500 կին կրծքագեղձի հետազոտություն է անցել եւ 223-ի մոտ կրծքի քաղցկեղ է հայտնաբերվել: Նրանցից 118-ի մոտ նախաքաղցկեղային վիճակ է ախտորոշվել կամ նախնական փուլում կրծքագեղձի քաղցկեղ, իսկ դա նշանակում է, որ նրանք համապատասխան բուժումից հետո կարող են լիովին ապաքինվել», - ասաց նա:
Հակոբյանը դրական գնահատեց այն փաստը, որ տարեցտարի Հայաստանում ավելանում է այն կանանց թիվը, որոնք պրոֆիլակտիկ հետազոտություն են անցնում:
«Այն, որ կանայք դիմում են բժշկին, չունենալով ոչ մի գանգատ եւ ախտանիշ, չափազանց կարեւոր ցուցանիշ է, որը վկայում է սեփական առոջղության նկատմամբ նրանց լուրջ վերաբերմունքի մասին», - ընդգծեց փորձագետը:
Նա հիշեցրեց, որ վաղ ախտորոշումը եւ ժամանակին արված բուժումը զգալիորեն մեծացնում են պացիենտի ապաքինման հնարավորությունները:
«Կանայք չպետք է մոռանան իրենց առողջության մասին: Նրանք պետք է հիշեն, որ ընտանիքը եւ հարազատները նրանց կարիքն ունեն», - նկատեց Հակոբյանը:






