Կարոտաբաղձության զգացումը վկայում է հոգեկան ոչ բարեհարմարության մասին: Այսպիսի եզրակացություն են կատարել Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտողները:

Կատարված հետազոտությունները վկայում են այն մասին, որ մարդիկ հակված են անցյալի կարոտաբաղձությանը, եթե իրենց կյանքից գոհ չեն: Փորձի շրջանակում կամավորները պետք է մտաբերեին անցյալի իրադարձություններ, որոնք նրանց մոտ ուժեղ կարոտաբաղձություն էին առաջացնում:

Պարզվել է, որ հաճելի հիշողությունները ներկա վիճակից մարդու դժգոհ լինելու դեպքում կարող են հոգեկան մեծ ոչ բարեհարմարության պատճառ դառնալ: Այսպես կարոտաբաղձային հիշողություններից հետո վերադառնալով իրականություն, իրենց կյանքից դժգոհ մարդիկ հոգեկան դիսոնանս են զգացել:

Մասնագետները նշում են, որ ստացված արդյունքներից ելնելով՝ կարոտաբաղձությունը կարելի է գնահատել որպես կյանքով բավարարվածության աստիճանի ցուցանիշ: Ստացվում է, որ անցած տարիների մասին հիշողությունները կարող են մատնացույց անել ներկա կյանքից դժգոհության մասին:

Հետազոտությունը հրապարակվել է Journal of Personality and Social Psychology ամսագրում: