Գործազրկությունը բավականին բացասական ազդեցություն ունի մարդու անձնական երջանկության վրա։ Նոր հարցումը բացահայտել է, որ ԱՄՆ-ում գործազուրկները երկու անգամ ավելի շատ են բուժվում դեպրեսիայից, քան աշխատող մարդիկ, հայտնում է Medical Daily-ին։
Տվյալները հիմնված են Gallup-Healthways Well-Being Index կատարած հարցման վրա, որին մասնակցել է 356599 ամերիկացի, որոնցից 18 322-ը մեկ տարի՝ 2013թ հունվարի 1-ից մինչ դեկտեմբերի 31-ը, եղել է անգործ։
Բնականաբար մարդիկ կորցնում են իրենց հավատն ու լավատեսությունը, երբ նրանք անգործ են՝ պարտավորություններ չկատարելու եւ աշխատանքում հաջողություններ եւ առաջընթաց չունենալու պատճառով։ Դեպրեսիային հաջորդում է վատատեսությունը, հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր մի քանի ամիս շարունակ անաշխատանք են մնացել։
Դեպրեսիան տրամադրության խաթարման կլինիկական ախտորոշումն է։ Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիան դեպրեսիան սահմանում է որպես սոմատիկ լուրջ հիվանդություն, որը բացասաբար է ազդում ինքնազգացողության, մարդու մտածողության եւ նրա գործողությունների վրա։
Շատ ավելի տարածված ախտանշաններից են. տխրություն, կորստի զգացում, քաշի ավելացում, անքնություն կամ չափից ավելի քնկոտություն, հոգնածություն, անհանգստություն, գրգռվածություն, անպետքության կամ անտեղի մեղքի գգացում, մտածելու կամ կենտրոնանալու դժվարություն, եւ նույնիսկ մահվան կամ ինքնասպանության մտքերի առկայություն։
Նման ախտանշաններով մարդկանց համար աշխատանք գտնելը ավելի դժվար է, այդ պատճառով գործազուրկ մարդիկ սովորաբար երկար ժամանակ «մնում» են առանց գործի։






