Գրպանում հեռախոս պահող տղամարդիկ կարող են վնասել իրենց սերմնահեղուկը եւ նվազեցնել երեխա ունենալու հնարավորությունը, զգուշացրել է նոր հետազոտությունը։
Մասնագետների մի խումբ վերլուծել է 10 հետազոտությունների արդյունքներ, որոնք ուսումնասիրել են, թե ինչպես են բջջային հեռախոսները ազդում տղամարդու պտղաբերության վրա։ Հեռախոսների հետ ոչ մի առնչություն չունեցող տղամարդկանց 50- 85%-ի սերմնահեղուկը ունեցել է նորմալ ցուցանիշներ, հայտնում է Newsmax Health-ը։
Իսկ բջջային հեռախոսների ազդեցությանը ենթարկված տղամարդկանց մոտ այս ցուցանիշը 8%-ով ավելի պակաս է եղել։ Ահա այսպիսինն են կենսունակության սերմնաբջիջների վերլուծությունից ստացված արդյունքները, ասված է Environment International ամսագրում հրապարակված հոդվածում։
Աշխարհի բնակչության մեծ մասը բջջային հեռախոս ունի, եւ միջին եւ բարձր եկամուտ ունեցող ամուսնական զույգերի մոտ 14%-ը երեխա ունենալու խնդիր ունի՝ համաձայն հետազոտությունների։
«Այս հետազոտությունները հանգեցնում են այն եզրակացության, որ տաբատի գրպանում դրված բջջային հեռախոսների էլեկտրամագնիսական ճառագայթումը բացասաբար է ազդում սերմնաբջիջների քանակի վրա։ Սա պետք է շատ կարեւոր լինի այն տղամարդկանց համար, ովքեր անպտղության շեմին են կանգնած, եւ հետագա ուսումնասիրությունների կարիք կա՝ հեռախոսների ամբողջական կլինիկական հետեւանքները բոլոր մարդկանց վրա որոշելու համար»,-ասել է հետազոտության ղեկավար Ֆիոնա Մեթյուսը՝ Անգլիայում Էքսեթերի համալսարանի կենսաբանական գիտությունների բաժանմունքից։






