Վնասվածքային իրավիճակը կարող է ազդել սերմի ԴՆԹ-ի վրա եւ  փոփոխությունների հանգեցնել հետագա սերունդների ուղեղում եւ պահվածքում, ցույց են տալիս նոր հետազոտությունները։

Nature Neuroscience-ում հրապարակված հետազոտությունում ասվում է, որ մկները, ում  սովորեցրել էին խուսափել որոշակի հոտերից, այդ ունակությունը փոխանցել են իրենց սերունդներին: Ըստ փորձագետների արդյունքները կարեւոր էին ֆոբիաների եւ տագնապների ուսումնասիրության համար:

Կենդանիներին սովորեցրել էին խուսափել բալի հոտին նման հոտերից:

ԱՄՆ-ի Էմորի համալսարանի բժշկական դպրոցի հետազոտական խումբը ուսումնասիրեց, թե ինչ է կատարվում սերմի ներսում, հաղորդում է BBC:

Պարզվեց , որ մկների սերունդները եւ սերունդների սերունդները «ծայրահեղ զգայուն»  են բալի հոտի հանդեպ, չնայած որ իրենց կյանքի ընթացքում երբեւիցե չէին զգացել այդ հոտը:

Հայտանբերվել էին նաեւ փոփոխություններ ուղեղում:

«Ժամանակն է, որպեսզի հասարակական առողջապահության հետազոտողները լուրջ վերաբերվեն մարդու տրանսգեներացիոն ռեակցիային»,- ասաց Լոնդոնի Համալսարանական քոլեջի  պրոֆեսոր Մարկուս Պեմբրին: