Մեքսիկական ծոցում ԱՄՆ Ֆլորիդա նահանգից  Մայք անունով տղամարդը ձկնորսության ժամանակ պատահմամբ կարթով ծակել է ձեռքի մաշկը:

Ինֆեկցիայի պատճառով, որը հայտնվել է օրգանիզմում, նա քիչ է մնացել զրկվի ձեռքից:

Ձեռքը, ծակվելուց հետո սկել է ուժեղ այտուցվել: Այտուցը հասել է այնպիսի չափի, որ տղամարդուն հոսպիտալացրել են՝ սկսելով անհապաղ բուժումը: Այդ ժամանակ ձեռքը սկել էր սեւանալ եւ պղպջակներով պատվել:

Պարզվել է, որ նրա օրգանիզմ մանրէ  է ներթափանցել, որը սնվում է մարդկային մարմնով:

Ինչ-որ մի պահ բժիշկներն արդեն լրջորեն մտածել են անդամատման մասին, որը կարող էր փրկել պացիենտի կյանքը:

Բարեբախտաբար դրանից հաջողվել է խուսափել եւ հակաբիոտիկների շարքից հզոր դեղերը օգնել են հաղթահարել մանրէները՝ նեկրոտիկ ֆասցիիտը հաջողվել է հաղթահարել:

Այդ հիվանդությունն առաջանում է մանրէների ամենատարբեր շտամմներից, այդ թվում А խմբի ստրեպտոկոկների եւ ստաֆիլոկոկների: Նշենք, որ մաշկի վրա ընկնելու դեպքում այդ մարէները սովորաբար չեն կարող մեզ վնաս պատճառել, սակայն եթե դրանք գտնվեն արյունատաար համակարգում եւ ներթափանցեն մաշկի տակ, սկում են կործանարար ազդեցությունը: Ահա թե ինչու բաց վերքերը միշտ խորհուրդ են տալիս մանրակրկիտ ախտահանել: