«էրեբունի» ԲԿ մամմոլոգիայի եւ կրծքագեղձի վիրաբուժության բաժանմունքում ներդրված է աշխարհի առաջատար երկրների փորձը: Այստեղ մեկտեղված են բոլոր ծառայությունները՝ սկսած ախտորոշումից մինչեւ վիրահատություն եւ քիմիաթերապիա:

Վիրահատությունից հետո հիվանդները ստանում են նաեւ հատուկ վերականգնողական բուժում: Այս ծառայություններն աշխարհում ստացել են BREAST UNIT անվանումը: Կարեւոր այս գաղափարը կյանքի է կոչված նաեւ «Էրեբունի» ԲԿ-ում: