Քրաուդֆանդինգի առաջատար պլատֆորմները կարգելեն նվիրատվություններ հավաքել պատվաստումներին ընդդիմացողներին։ Indiegogo կայքը վերջերս հայտարարել է, որ պատրաստվում է արգելել փող հավաքել այն արշավների համար, որոնք կապված են պատվաստումների եւ բժշկական այն հայեցակարգերի հետ, որոնք չունեն գիտական հավաստում։
Պլատֆորմը նման գործողությունների դիմում է այն բանից հետո, երբ կարմրուկով հիվանդացության կտրուկ աճի ֆոնին պատվաստումների ամերիկացի ընդդիմացողները հավաքել էին 86543 դոլար վավերագրական ֆիլմի համար, որում կեղծ հայտարարություն են արել այն մասին, թե պատվաստանյութերն առաջ են բերում աուտիզմ։
Մյուս պլատֆորմները նույնպես նախատեսում են սահմանափակել պատվաստումներին դեմ եղողների հնարավորությունները. GoFundMe-ն վերջերս հայտարարել է, որ կարգելի միջոցներ հավաքել իր կայքում հակապատվաստումային կարիքների համար։
Իսկ ավելի վաղ Facebook-ը, Instagram-ը եւ Pinterest-ն էին տեղեկացրել, որ պատվաստման հանդեպ թերահավատորեն տրամադրված էջերն ու գրառումները կհանվեն որոնումից եւ կարգելվեն։
Այս բոլոր սոցիալական եւ քրաուդֆանդինգային պլատֆորմների ներկայացուցիչները հույս ունեն, որ նման միջոցները կօգնեն այն հիվանդությունների դեմ պայքարում, որոնք կարելի է կանխել պատվաստմամբ, բայց որոնք այսօր ակտիվորեն տարածվում են չպատվաստվելու պատճառով։






