Էպիլեպտիկ ցնցումների բուժման նպատակով գլկխուղեղի վիրահատություն տարած հիվանդների մեծամասնությունը հաղորդել է, որ վիրահատությունը դրական է ազդել իրենց տրամադրության, աշխատունակության եւ մեքենա վարելու ունակության վրա: Այսպիսին են նոր հետազոտության տվյալները։

Մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ այս միջամտությունը անվտանգ եւ արդյունավետ է 60-ից բարձր տարիք ոնեցող մարդկանց համար:

Մոտ  2,2 միլիոն ամերիկացի եւ  65 միլիոն մարդ ամբողջ աշխարհում տառապում է էպիլեպսիայով: Էպիլեպտիկ ցնցումերը տեղի են ունենում ուղեղի նյարդային բջիջների ոչ նորմալ ակտիվության պատճառով:

Դետրոյտի Հենրի Ֆորդի համալսարանի հետազոտողները, ովքեր հեռախոսային հարցազրույց էին ունեցել 1993-2011թվականների ընթացքում գլխուղեղի վիրահատություն տարած ավելի քանի 250 էպիլեպսիայով հիվանդների հետ, ցույց տվեցին , որ  92%-ը կարծում են, որ վիրահատական միջամտությունը արդարացված էր: Նրանցից ավելի քան երեք քառորդին, ում վիրահատությունը կատրվել էր քունքային հատվածում, այլեւս չէին ունեցել կամ ունեցել էին հազվադեպ էպիլեպտիկ նոպաներ:

Հիվանդների կեսից ավելին հաղորդել էր, որ ի վիճակի է մեքենա վարել, տեղեկացնում է Newsmax Health-ը։ 

Այն հիվանդները, ում վիրահատությունը բարենպաստ ելք էր ունեցել,  ավելի շատ են սկսել աշխատել եւ ավելի քիչ հակադեպրեսանտներ ընդունել:

Լոս Անջելեսի Քալիֆորնիայի համալսարանի գիտնակնների կողմից իրականցված երկրորդ հետազոտությունը ցույց տվեց, որ գլխուղեղի վիրահատություն տարած 60-ից բարձր տարիքի էպիլեպսիայով հիվանդների  90%-ը լավ արդյունքներ է ունեցել, ընդ որում նրանցից 70%-ը՝ առանց նոպաների: Ըստ հետազոտությոան հեղինակների, ելնելով այս տվյալներից, կարելի է ենթադրություն անել, որ մեծ տարիքը չպետք է արգելք հանդիսանա վիրահատության համար: