Գեների խմբագրման տեխնոլոգիաները, որոնք կիրառվում են վիրուսների հանդեպ տոկուն գյուղատնտեսական բույսերի աճեցման համար, կարող են վտանգ պարունակել, նախազգուշացնում է Կանադայի, Բելգիայի եւ Շվեյցարիայի գիտնականների միջազգային խումբը։ Նրանց խոսքով՝ գենետիկ մոդիֆիկացված մանիոկայի ստեղծումը վերահսկվող լաբորատորիաներում հանգեցնում է մուտանտ վիրուսների բազմացման, որոնք նպաստում են բերքի ոչնչանալուն։

Genome Biology  ամսագրում գիտնականները հրապարակել են հետազոտություն, որի ընթացքում օգտվել են CRISPR-Cas9 համակարգից, որպեսզի Manihot esculenta  բույսերին տրվի արհեստական իմունիտետ  աֆրիկյան մանիոկայի պաթոգեն վիրուսի դեմ։ Ինչպես պարզվել է, այդ տեխնոլոգիան ի վիճակի չէ ապահովել արդյունավետ դիմացկունություն վարակիչ գործակալի հանդեպ ջերմոցային պայմաններում։ Ավելին, վրիուսային գենոմների 33-48 տոկոսը, որոնք ենթարկվել են CRISPR համակարգի գրոհին, ձեռք են բերել միանուկլեիտիդային մուտացիա, որն անխոցելի է դարձնում արհեստական իմունիտետի հանդեպ։

Գիտնականները մշակել են sgRNA1 ուղեվար ՌՆԹ, որն ուղղված է AC2 եւ AC3 վիրուսային գեների դեմ։ Առաջինը կոդավորում է բազմաֆունկցիոնալ TrAP սպիտակուց, որը պատասխանատու է մյուս վիրուսների ակտիվացման, պաթոգենության եւ սայլեսինգի (գեների անջատման պրոցեսի) համար։ Երկրորդը կոդավորում է REn սպիտակուցը, որը մասնակցում է վիրուսի բազմացմանը։ gRNA1-ը մատնանշում է Cas9 ֆերմենտը, որը խաղում է «մկրատի» դեր, թե որ գենոմը պետք է կտրել։

Տեսականում դա պետք է հանգեցնի AC2 եւ AC3 ճնշմանը եւ վիրուսի ոչնչացմանը։ Բայց պարզվեց, որ ոչ մի տարբերություն վիրուսի հանդեպ կայունության հարցում բույսերի վայրի տեսակի եւ տրանսգենային մանիոկայի միջեւ չկար։

Հետազոտողները սեքվենավորել են վիրուսի 4942 գենոմ բույսերի վարակվելուց 3 եւ 8 շաբաթ հետո եւ պարզել, որ վիրուսների 33-78 տոկոսում տեղի է ունեցել մուտացիա լրացուցիչ նուկլեոտիդի ներդրման միջոցով։ Այդ նուկլեոտիդը ընդհատում է սպիտակուցի կոդավորումը, բայց եւ ստեղծում պայմաններ չբավարարող TrAP տարրերի կոդավորման համար։

Մանիոկան ելականման արեւադարձային բույս է, որն աճում է Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում եւ Ասիայում եւ օգտագործվում որպես ուտելիք։ Այն ածխաջրերի հիմնական աղբյուրն է միլիարդավոր մարդկանց համար, բայց մոզաիկ հիվանդությունը հանգեցնում է բերքի 20 տոկոսի ոչնչացման։ Կենսատեխնոլոգիաները համարվում են հեռանկարային ուղղություն մթերային խնդրի լուծման համար, թեեւ վիրուսը ժամանակի ընթացքում զարգացնում է դիմացկունություն տարբեր մեթոդների հանդեպ։

Հետազոտողները կոչ են անում կատարել վարակների դեմ պայքարի գենաինժեներային մեթոդների լրացուցիչ հետազոտություններ, որպեսզի թույլ չտան մուտանտ վիրուսների էվոլյուցիան։