Պոլիկլինիկաներում նախատեսվող համավճարի խնդիրը օրակարգից դուրս է եկել։ Պոլիկլինիկաներում գործիքային հետազոտությունների համար, ինչպես նաեւ հղիների պաթլոգիաների դեպքում համավճարը չի կիրառվի, քանի որ դա ժամանակավրեպ որոշում էր։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, պատասխանելով պոլիկլինիկաներում համավճարների ներդրման մասին հարցին։
Հիշեցնենք, որ, ըստ նախնական որոշման, պոլիկլինիկաներում համավճարները պետք է կիրառվեին մարտի 1-ից, սակայն հասարակության ճնշման պատճառով դրանց կիրառումը սկզբից հետաձգվեց մինչեւ հուլիսի 1-ը, այնուհետեւ չեղարկվեց։
«Ստանալով բազմաթիվ զանգեր եւ ականջալուր լինելով հասարակությանը, մենք կարողացանք հաղթահարել այդ շեմը, եւ ետ կանչել այդ որոշումը համավճարների հետ կապված, եւ պոլիկլինիկայում ծառայությունները լինելու են անվճար», - հաստատեց նախարարը։






