Փորձագետները տագնապ են հնչեցնում. հայտնիների ինքնասպանություններից հետո սկսվում է ինքնասպանության տրամադրությունների ալիք: Վկայակոչելով ԱՄՆ Հոգեկան առողջության ազգային ինստիտուտի (NIMH) տվյալները՝ The Daily Mail-ը հայտնում է, որ դերասան Ռոբին Ուիլյամսի ինքնասպանությունից հետո առաջին 30 օրում ինքնասպանների թիվը 20 տոկոսով մեծացել է:

Հիշեցնենք, որ Ռոբին Ուիլյամսը ինքնասպան է եղել 2014 թվականի օգոստոսի 11-ին: Անցկացված հետազոտության համաձայն՝ միջադեպից հետո հաջորդ օրը Ինքնասպանությունների կանխման ազգային թեժ գիծ զանգերի քանակությունը մեծացել է 225 տոկոսով: Դրանից բացի, 300 տոկոսով մեծացել է այն վեբկայքեր այցելությունների թիվը, որոնք քարոզում են եւ կանխում ինքնասպանությունները:

Մտահոգություն է հարուցում այն փաստը, որ Ռոբին Ուիլյամսի մահից հետո մեկ ամսում ինքնասպանների 2/3-ը կյանքի հետ հաշիվները մաքրել է նույն եղանակով, ինչ դերասանը, այսինքն՝ գոտիով կախվելով:

«Ցավոք, հայտնիների ինքնասպանությունները կարող են մեծացնել ընդհանրապես բնակչության շրջանում ինքնասպանությունների թիվը»,- նշել է հետազոտության առաջատար հեղինակ, բժիշկ Ռաջիվ Ռամչանդը:

Սրանով պայմանավորված՝ փորձագետները նշում են հոգեբանական օգնություն ցուցաբերող ծառայությունների ֆինանսավորման մեծացման անհրաժեշտությունը: Ընդգծվում է, որ սա առանձնապես կարեւոր է հաշվի առնելով այն, որ հայտնիների ինքնասպանության դեպքերից հետո ճգնաժամային կենտրոնները բնակչության շրջանում ինքնասպանության տրամադրությունների ալիքի պատճառով չեն կարողանում հաղթահարել աճող ծանրաբեռնվածությունը: