Սիեթլից մի վիրաբույժ, ում մեղադրում են վիրահատության ժամանակ սեքստինգ կատարելու եւ սեփական սեռական բավարարվածությունը հագեցնելու համար բժշկական նկարներն օգտագործելու մեջ, զրկվել է բժշկական գործունեություն իրականացնելուց՝ հիվանդի անվտանգության հանդեպ անփութություն եւ սեռական ոտնձգություն ցուցաբերելու պատճառով։
Արթուր Զիլբերտշտեյնը 1995 թ-ից Վաշինգթոն նահանգում անեսթեզիոլոգ եւ արտոնագրված վիրաբույժ է, ով Սիեթլի հիվանդանոցում անցյալ տարի ապրիլից մինչ օգոստոս «հաճախ փոխանակել է անձնական եւ սեռական բնույթի տեքստային հաղորդագրություններ» վիրահատության ժամանակ, ասված է բժշկական ազգային հանձնաժողովի իրավաբանական փաստաթղթերում, հայտնում է Fox News-ը։
Մի օր կեսարյան հատման վիրահատության ժամանակ Զիլբերտշտեյնը աշխատել է որպես անեսթեզիոլոգ եւ ուղարկել 45 սեքուալ բովանդակությամբ հաղորդագրություն, հայտնել են Վաշինգթոնում բժշկական որակն ապահովող հանձնաժողովի քննիչները։
Հետախուզությունը բացահայտել է, որ նրա ձեռքի տակ եղել են կնոջ նկարով բժշկական փաստաթղթեր, որոնք նա պահել է, ոչ թե բժշկական նպատակներով, այլեւ իր սեռական ցանկություններն բավարարելու համար։
Հանձնաժողովը նրան մեղադրել է այն բանում, որ նա խայտառակել է բժիշկների պատիվն ու հեղինակությունը՝ այդ կնոջն ուղարկելով իր սեռական օրգանների նկարները՝ լինելով բժշկական հագուստով եւ բժշկական բեյջով։
Զիլբերտշտեյնը հիվանդանոցի իր սենյակում գաղտնի հանդիպել է այդ կնոջ հետ՝ իր սեքսուալ հաճույքները բավարարելու համար՝ ներկայանալով որպես կնոջը բուժող բժշիկ եւ դեղեր է նշանակել՝ համաձայն հանձնաժողովի հաշվետվության։






