«Էրեբունի» ԲԿ վիրաբուժական էնդոսկոպիայի կենտրոնի ղեկավար Արման Պետրոսյանը կատարել է բացառիկ վիրահատություն՝ ուղիղ աղիքի ուռուցքը հեռացնելով էնդոսկոպիկ եղանակով:
Հիվանդ կինն ուներ աղիքի քաղցկեղ: Որպես բուժման մարտավարություն է ընտրվել Հայաստանում դեռեւս եզակի համարվող մեթոդը՝ էնդոսկոպիկ եղանակով ուռուցքի հեռացումը (ESD): Այն այսօր ամենաարդիական մեթոդն է ամբողջ աշխարհում, պահանջում է մասնագիտական լուրջ հմտություններ եւ գործիքային մեծ հնարավորություններ:
«Էրեբունի» ԲԿ մեծ եւ հիմնավոր քայլեր է անում այս նոր ճյուղը զարգացնելու Հայաստանում: «Էրեբունի» ԲԿ վիրաբուժական էնդոսկոպիայի բաժանմունքը համալրված է գերժամանակակից PENTAX medical էնդոսկոպով, որը ոչ միայն գերճշգրիտ ախտորոշման, այլեւ լուրջ վիրահատական գործողությունների կատարման հնարավորություն է տալիս:
Վիրահատության ընթացքում աղիքը չի կտրվում՝ պահպանելով աղեստամոքսային տրամտի ամբողջականությունը, իսկ հիվանդը հիվանդանոցում մնում է ընդհամենը մեկ օր: Վիրահատությունից հետո հիվանդի վիճակը ուռուցքաբանները դրական են գնահատել: Աղիքի ուռուցքների էնդոսկոպիկ վիրահատությունը «Էրեբունի» ԲԿ-ում արդեն երրորդ անգամ է կատարվում:








