Բրիտանացի գիտնականները վնասված ատամներն առանց բոր-մեքենայի եւ լցանյութի բուժման տարբերակ են գտել: Տեխնոլոգիայի հիմքում ատամի` ինքնուրույն վերակագնվելու մեխանիզմն է:
Լոնդոնի Քինգզ-քոլեջի գիտաշխատողները գտնում են, որ թույլ էլեկտրական հոսանքի միջոցով ատամի մեջ միներալներ ներարկելով կարելի է էմալի ինքնավերակագնման հասնել: Նոր տեխնոլոգիայի մշակման նպատակով Շոտլանդիայի Պերտ քաղաքում Reminova ընկերությունն է հիմնադրվել: Ակնկալվում է, որ առաջիկա երեք տարիների ընթացքում առաջին արդյունքները կստացվեն, հաղորդում է BBC-ն:
Միներալները, ատամի էմալից ներս թափանցելու դեպքում, բերանի խոռոչում հավաքված սննդի մնացորդներով սնվող մանրէների արտադրած թթվային զանգվածի օգնությամբ բնական ճանապարհով հեռացվում են օրգանիզմից:
Քինգզ-քոլեջի հետազոտական խմբի կողմից առաջարկվող մեթոդը երկու փուլ է ներառում: Նախ «միներալային կոկտեյլ» է պատրաստվում, ինչը հարկավոր է թույլ էլեկտրական հոսանքի օգնությամբ ատամի մեջ ներարկել:
Գաղափարի հեղինակներից մեկը` Նայջլ Փիթսը գտնում է, որ նոր տեխնոլոգիան միանշանակ կարող է ներկայիս լցանյութերին փոխարինելու գալ, սակայն անկարող կլինի խորը կարիեսի դեմ պայքարել:
«Այն ֆիզիկապես չի կարող նոր ատամ աճեցնել», - նշել է Փիթսը:






