Այսօրվա հաղորդման հյուրն է Ցավի հետազոտման ասոցիացիայի նախագահ բժիշկ ՆԱՐԻՆԵ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ: Նա պատասխանում է հետեւյալ հարցերին.

  • Ի՞նչ է պալիատիվ խմանքը:
  • Արդյոք ճի՞շտ է, որ պալիատիվ խնամքը նախատեսված է միայն մահացող պացիենտների համար:
  • Ո՞ր հիվանդությունների դեպքում է լինում պալիատիվ խնամքի կարիք:
  • Ո՞ր դեպքերում են ցուցված օփիոիդային նյութեր պարունակող ցավազրկողները:
  • Դեղատանն ազատ վաճառվող ցավազրկողներն ինչու՞ չեն կարող պայքարել խրոնիկ ցավերի դեմ:
  • Օփիոիդային նյութեր պարունակող ցավազրկողներից կախվածություն առաջանու՞մ է:
  • Օփիոիդային նյութեր պարունակող ցավազրկողներ ստացող մարդիկ կարո՞ղ են աշխատել եւ սովորական կյանքով ապրել:
  • Օփիոիդային նյութեր պարունակող ցավազրկողներ ստացող մարդիկ էյֆորիա զգու՞մ են:
  • Հայաստանում քանի՞ հոգի է օփիոիդային նյութեր պարունակող ցավազրկողներ ստանում:
  • Խնդիրն ինչու՞մ է: Ինչու՞ մարդիկ Հայաստանում չեն ստանում իրենց հարկավոր ցավազրկողները:
  • Օփիոիդային նյութեր պարունակող ցավազրկողներ նշանակող բժիշկը պետք է դրա մասին տեղյակ պահի ոստիկանությանը:
  • Հայաստանում ո՞ր բժիշկներն իրավունք ունեն օփիոիդային նյութեր պարունակող ցավազրկողներ նշանակել:
  • Հոսպիսներ Հայաստանում կա՞ն: