Նստակյաց կյանքի վտանգները վաղուց հայտնի են. ավելորդ քաշ, շաքարախտ եւ սիրտանոթային հիվանդություններ։ Սակայն, ինչպես ցույց է տվել նոր հետազոտությունը, այն կարող է նաեւ քաղցկեղի պատճառ դառնալ։
Հետազոտության համաձայն, քաղցկեղի որոշ տեսակների առաջացման ռիսկը ավելանում է 10 տոկոսով յուրաքանչկուր երկու ժամ լրացուցիչ նստելու դիմաց։ Անհանգստության տեղիք է տալիս այն հանգամանքը, որ այդ ցուցանիշները կախված չեն այն բանից, մարդը ֆիզիկական վարժություններ անում է, թե ոչ։
Դա վկայում է, որ անգամ ֆիզիկական ակտիվ կյանք վարող մարդկանց մոտ կարող է աճել քաղցկեղի հավանականությունը, եթե նրանք շատ երկար են նստած մնում։ Գիտնականներն այս եզրահանգմանն են եկել, ուսումնասիրելով նախկինում կատարված 4 միլիոնից ավելի մասնակից ունեցող 43 հետազոտության տվյալները։
Նստակյաց կյանքի առավելագույն եւ նվազագույն ցուցանիշների համեմատությունը ցույց է տվել ռիսկի նշանակալի աճ երեք կոնկրետ տեսակի քաղցկեղի համար. աղու, էնդոմետրիումի եւ թոքերի։ Նստած վիճակում անցկացրած յուրաքանչյուր երկու ժամը կախված է կանանց մոտ արգանդի քաղցկեղի առաջացման վտանգի 10 տոկոս աճի հետ։ Աղու եւ թոքերի քաղցկեղի ռիսկը աճում է համապատասխանաբար ութ եւ վեց տոկոսով , հաղորդում է Mail Online-ը.






