Փոքրիկ Ջուդ Փիթերսը նշեց հնգամյակը հակառակ բժիշկների հոռետեսական կանխատեսումների։ Բժիշկները կանխատեսում էին, որ փոքրիկը, որը ծնվել էր հազվագյուտ հիվանդությամբ, երկու շաբաթից ավելի չի ապրի, բայց Ջուդը ոգու իսկական արիություն ցուցաբերեց։
Փոքրիկի մոտ ախտորոշել են ռիզոմելիկ կետային խոնդրոդիսպլազիա (RCDP)։ Հիվանդությունը բնութագրվում է արտահայտված կարճ ուսային եւ ազդրի ոսկրերով, գաճաճությամբ եւ մտավոր թերզարգացածությամբ։ Պաթոլոգիան ի հայտ է եկել դեռ հղիության վաղ շրջանում. բժիշկների խոսքով՝ երեխայի մոտ առաջ է եկել կմախքի դիսպլազիա։ Ծնվելուց երկու օր հետո փոքրիկի մոտ հայտնաբերվել է RCDP։
RCDP-ով հիվանդների 60 տոկոսը մինչեւ իր մեկամյակը չի ապրում։ Հիվանդությունը ազդում է թոքերի, ուղեղի եւ կմախքի զարգացման վրա։ Նրանք, ովքեր ապրում են, չեն կարող ուտել, խոսել եւ քայլել։
Ջուդը շարժվում է հաշմանդամի սայլակով եւ ողնաշարի ու հոդերի ամենշաբաթյա թերապիայի կարիք ունի։ Նա շատ է ժպտում, ջանում է արտահայտել դրական հույզերը, սիրում է պարեր։ Ծնողները խոստովանում են, որ իրենց համար հսկայական նշանակություն ունի աջակցությունը, որը ցուցաբերում են իրենց շրջապատող մարդիկ։ «Միշտ հույս կա։ Ապրեք մեկ լիարժեք օրով, ջանացեք ամեն ինչում ուրախության առիթ գտնել։ Երբեք մի հանձնվեք»,- խորհուրդ են տալիս նրանք։






