«էրեբունի» ԲԿ հրավերով Հայաստան են այցելել հայտնի էնդոսկոպիստներ, Սանկտ Պետերբուրգի Պավլովի անվան համալսարանական կլինիկայի էնդոսկոպիկ վիրաբուժության եւ անհետաձգելի բժշկության բաժանմունքի ղեկավար Ալեքսանդր Սմիրնովը եւ Մոսկվայի կլինիկական գիտական կենտրոնի վիրաբուժական էնդոսկոպիայի բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Կիրիլ Շիշինը:
Նրանք կատարել են բարդագույն էնդոսկոպիկ հետազոտություններ եւ վիրահատություններ, մասնակցել էնդոսկոպիստների համագումարին եւ «Էրեբունի» ԲԿ-ում վարպետության դասեր անցկացրել հայ էնդոսկոպիստների համար: Ախալազիա, էզոֆագոսպազմ, ցենկերի դիվերտիկուլ հիվանդությունները հազվադեպ են հանդիպում ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում:
Հիվանդներին ընդհանուր առմամբ կատարվել է էնդոսկոպիկ 6 միջամտություն:






