Սաուդյան Արաբիայում կվերահսկվեն 100000 բնակչի գենոմները։ Այս ծրագրի նպատակն է ստեղծել ԴՆԹ-ի տվյալների բազա, որը Սաուդյան Արաբիայի պետական գիտական կազմակերպության ֆինանսական օգնությամբ ճանապարհ կհարթի նախածննդյան գենետիկ սկրինինգների համար:

«Մենք հույս ունենք, որ մարդկային գենոմի հետազոտման Սաուդյան ծրագիրը կօգնի ձեւավորել առողջություն եւ հիվանդություն հասկացությունների ճիշտ ընկալումը, ինչպես նաեւ մուտք գործել անհատական բժշկության բնագավառ», - ասաց գիտության եւ տեխնիկայի թագավոր Աբդել Ազիզի անվան կենտրոնի նախագահ, բժիշկ Մուհամեդ Բին Իբրահիմ Ալ Սուվայլը, տեղեկացնում է Fox News-ը։

Ծրագիրն իրագործվելու է հետագա հինգ տարիների ընթացքում Սաուդյան Արաբիայի տասը գենետիկական կենտրոններում: Բժիշկները հետազոտելու են  ինչպես նորմալ, այնպես էլ հիվանդությունների հետ կապված գեներ: