Հարվահանաձեւ գեղձի ուռուցքը հեռացնելիս ձայնալարերը վնասելու ռիսկից խուսափելու նպատակով բժիշկները պրոֆեսիոնալ երգչուհուն խորհուրդ են տվել երգել վիրահատության ողջ ընթացքում, տեղեկացնում է BBC-ն:

Փարիզի Henri Mondor հիվանդանոցի անեսթեզիայի եւ ինտենսիվ թերապիայի բաժնի ղեկավար Ժիլ Դոների խոսքով, ապրիլ ամսին տեղի ունեցած վիրահատությունը հաջող է անցել: Վիրահատությանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ Դոները հայտնել է, որ վիրաբուժական միջամտության ընթացքում տեղային անզգայացում է կիրառվել, ինչը չէր կարող ամբողջությամբ ցավազրկել հիվանդին, ուստի հիպնոսի օգնությամբ 31-ամյա երգչուհին տրանսի վիճակում է պահվել: 

Գվինեացի Ալամա Կանտեն, ով ներկայումս Ֆրանսիայի բնակիչ է, վիրահատության ողջ ընթացքում աֆրիկյան երգեր է կատարել: Հիվանդի խոսքով, վիրահատական միջամտության ողջ ընթացքում նրան թվացել է, թե Աֆրիկայում է գտնվում: