Մելբուռնի Walter and Eliza Hall ինստիտուտի գիտահետազոտական խմբի անդամները պարզել են, որ Pax5 գենի ակտիվացման շնորհիվ կարելի է երեխաներին ամենից շատ սպառնացող քաղցկեղի` սուր լիմֆոբլաստիկ լեյկոզի (B-ALL) բուժման հասնել, եւ հակառակը` հիշյալ գենի ապաակտիվացումը կարող է B-ALL-ի առաջացման պատճառ դառնալ, տեղեկացնում է NewsMax Health-ը:

Հիշեցնենք` լեյկոզի պարագայում ոսկրածուծի մեջ մեծ քանակությամբ արյան սպիտակ բջիջներ են հավաքվում:

Pax5-ի ուսումնասիրման համար կիրառված գենետիկ տեխնոլոգիան կարող է նաեւ քաղցկեղի այլ տեսակներ խթանող գեների հայտնաբերմանը ծառայել: