Հայաստանում կան մի քանի տասնյակ հայտնի բժիշկներ, որոնց գիտեն շատերը ոչ միայն Հայաստանում, այլեւ արտասահմանում: Եվ կան մոտ 40,000 բուժաշխատողներ, որոնք գրեթե երբեք չեն հայտնվում ԶԼՄ-ներում, որոնց քչերը գիտեն, բայց, որոնք ամեն օր կյանքեր են փրկում:
Հունիսի 21-ին Հայաստանում նշվող բուժաշխատողի ազգային օրվա կապակցությամբ 38 այդպիսի բուժաշխատողներ պարգեւատրվեցին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից:
Եթե նրանցից յուրաքանչյուրին հարցնում ենք, որ արժանիքների համար են, իրենց կարծիքով, պարգեւատրվել, նրանք համեստորեն պատասխանում են. «Ոչ մի հատուկ արժանիքներ չունեմ... պարզապես անում եմ իմ աշխատանքը»: Սակայն, եթե հարցնենք նրանց գործընկերներին, կարելի շատ հետաքրքրիր բաներ լսել.
Այսպիսով, օրինակ բժիշկ Լուոն Խալաթյանը Հայաստանի այն քիչ մասնագետներից է, ով վիրահատում է արտաթոքային տուբերկուլյոզով, հատկապես ոսկրային ախտահարումներով հիվանդներին:
Երբ տուբերկուլյոզը վնասում է ողնաշարը, դա հանգեցնում է մի շարք խնդիրների՝ մարդուն հաշմանդամության դատապարտելով: Բժիշկ Խալաթյանի վիրահատությունները փրկում են հենց հաշմանդամությունից, այդ թվում մարզիկներին, որոնք նույնպես հայտնվում են նրա վիրահատական սեղանին, եթե վարակվում են արտաթոքային տուբերկուլյոզով: Ամեն տարի բժիշկ Խալաթյանն անում է մոտ 20-30 նման վիրահատություններ:
Մյուս հետաքրքիր բժիշկը Միքայել Սաքարյանն է՝ Հայաստանի մանկական անեստեզիոլոգներից մեկը:
Այն ժամանակ նա որոշել էր ընտրել այդ մասնագիտությունը՝ ոգեշնչվելով Իրինա Զինովարովնա անունմով դասախոսի դասախոսություններից: Այժմ նա չի ափսոսում իր ընտրության համար: Նրա խոսքվ՝ մանկական անեստեզիոլոգիան շատ է տարբերվում «չափահասայինից». այստեղ պետք է հաշվի առնել ոչ միայն մանկական օրգանիզմի, այլեւ հոգեբանության առանձնահատկությունները. եթե մեծահասակին կարելի է պարզապես պատմել ինչ եւ ինչի համար է արվելու, երեխայի նկատմամբ հարկավոր է հատուկ մոտեցում գտնել:
Պարգեւատրված բուժաշխատողների թվում ոչ միայն բժիշկներ են, այլեւ բուժքույրեր, որոնք աշխատում են ինչպես հիվանդանոցներում, այնպես էլ շտապ օգնությունում, ինչպես նաեւ դեղագետներ եւ սանիտարներ:
Վերջիններից ոմանք աշխատել են ապրիլյան պատերազմի ժամանակ սեփական կամքով թողնելով ամեն ինչ եւ մեկնելով վիրավորներին օգնելու: Սակայն նրանք այդ մասին չեն ցանակում պատմել. չափազանց համեստ են:






