Մեծ Բրիտանիայի Աբինգդոն քաղաքի 34-ամյա բնակիչ Սիմոնա Սթեյփլին մահացել է ձեռնասուն առնետի կծելուց հետո:

Daily Mirror-ի հաղորդմամբ՝ 2018 թվականի նոյեմբերի 3-ին առնետը կծել է կնոջ մատը: Նա զանգել է առողջապահության ազգային կենտրոնի թեժ գիծ եւ հարցրել, թե ինչ անել տվյալ դեպքում: Նրան խորհուրդ են տվել բժիշկի դիմել, սակայն Սիմոնան այդպես էլ չի դիմել բժիշկի օգնությանը:

4 օր անց նրա ինքնազգացողությունը վատացել է: Նրա ընկերը պատմել է, որ մահվանից առաջ Սիմոնան իրեն տարօրինակ է պահել՝ պնդելով, որ սանդուղքի վրա տեսնում է որդուն, սակայն նա այնտեղ չի եղել: Երբ Սիմոնան իրեն վատ է զգացել, նրա ընկերը շտապօգնություն է կանչել:

Հաջորդ օրը Սիմոնան սրտի կանգից մահացել է հիվանդանոցում: Մահվան պատճառ է եղել առնետի կծելուց հետո առաջացած այսպես կոչված տենդը:

«Մարդիկ պետք է իմանան առնետի կծելուց հետո վարակի ռիսկի մասին եւ նման դեպքերում դիմեն բժիշկի օգնությանը: Դեպքերի ճնշող մեծամասնությունում խնդիրը հաջողվում է լուծել մի քանի օրում»,- ասել է բժիշկը:  

Առնետի կծելուց հետո առաջացող տենդը պայմանավորված է Streptobacillus moniliformis եւ Spirillum minus բակտերիաներով: Հիվանդությունից մահացության դեպքերը կազմում են մոտ 10%-ը: