Եվրոպական տարածաշրջանում գրիպի ախտորոշման եւ համաճարակային վերահսկողության ներուժի ամրացման շրջանակներում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Սանկտ-Պետերբուրգում անցկացրել է ամենամյա թրեյնինգ գրիպի լաբորատորիաների աշխատակիցների համար։ Այս մասին հայտնում է ԱՀԿ կայքը։

Թրեյնինգի նպատակն էր մասնագետներին օժտել գրիպի վիրուսի շրջանառվող շտամների հակագենային բնութագրիչների բացահայտման եւ աճեցման համակցված հմտություններով։ Դասընթացը անցկացվել է Ռուսաստանի առողջապահության նախարարության գիտա-հետազոտական ինստիտուտում, որը ճանաչվել է ԱՀԿ կողմից որպես գրիպի ազգային կենտրոն։ Դասընթացներին մասնակցել են ազգային լաբորատորիաների մասնագետներ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից եւ Ուզբեկստանից։ Ծրագիրը ներառում էր ոչ միայն դասախոսություններ, այլեւ գործնական պարապմունքներ։