Ֆլորիդայից Լին Ֆլեմինգը մահացել է վարակիչ հիվանդության հետեւանքով, որով վարակվել էր, երբ Coquina Beach լողափում ոտքը պատահաբար կտրել էր:

Newsweek-ը հայտնում է, որ մահվանից 2 շաբաթ առաջ կինը զբոսնում էր սիրելի լողափում եւ ջրի մեջ ոտքը պատահաբար կտրել է: Կնոջ որդին պատմել է, որ նա դրան սկզբում նշանակություն չի տվել: Սակայն վերքը ոչ մի կերպ չէր լավանում, եւ մի քանի օր հետո նա ստիպված էր հիվանդանոց դիմել: Այնտեղ նրան փայտացման դեմ պատվաստում են կատարել եւ հակաբիոտիկներ նշանակել:

Կնոջը հաջորդ օրը իր տանը գտել են անգիտակից վիճակում: Նրան հոսպիտալացրել են, բայց չեն կարողացել փրկել. մահը վրա է հասել երկու կաթվածի եւ սեպսիսի հետեւանքով:

Պարզվել է, որ նա վարակվել էր նեկրոտիկ ֆասցիիտով՝ վարակ, որն առաջացնում են Streptococcus pyogenes կամ Clostridium perfringens բակտերիաները: Դրանք ախտահարում են օրգանիզմի փափուկ հյուսվածքները, առավել հաճախ՝ վերջույթները: Հիվանդությունն արագ է զարգանում եւ այն դժվար է ախտորոշել:

Այս հիվանդությունը բավականին հազավադեպ է հանդիպում. ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ ամեն տարի նահանգներում գրանցվում է այս հիվանդության 500-ից մինչեւ 1500 դեպք: