Ամերիկյան Նյու Մեքսիկո նահանգի 42-ամյա բնակչուհին մահացել է՝ վարակվելով հազվադեպ վիրուսային հիվանդությամբ, որը տարածում են կրծողները։
Ինչպես տեղեկացվում է նահանգի առողջապահության դեպարտամենտի մամլո հաղորդագրությունում, կնոջ մահվան պատճառը, որի անունը չի նշվում, դարձել է խանտավիրուսային պուլմոնալ ախտանիշը՝ վարակիչ հիվանդություն, որով կարելի է վարակվել կենդանու արտաթորանքը, մեզը կամ թուքը շնչելիս։
Նյու Մեքսիկոյում այդ հիվանդության փոխանցողներ են հանդիսանում սպիտակաոտ գերմանամկները։ Կինն, ամենայն հավանականությամբ, վարակվել է նման գերմանամկնից։
«Եթե փոշի բարձրացվի այն տեղերում, որտեղ եղել են այդ կրծողները, ապա վիրուսը կհայտնվի օդում, որտեղ կարելի է շնչել դրա մասնկիները»,- նախազգուշացրել է առողջապահության դեպարտամենտի քարտուղար Քեթի Քունկելը։
Խանտավիրուսային պուլմոնալ ախտանիշը սկսվում է ջերմության բարձրացմամբ եւ հազով ու կարող է ուղեկցվել մկանային ցավերով, գլխացավով, սրտխառնոցով, փսխումով եւ լուծով։ Շուտով սրանց ավելանում է նաեւ շնչահեղձությունը։ Հիվանդությունից մահացությունը բավական բարձր է՝ պացիենտների մոտ 40 տոկոսը մահանում է։
Մասնագետները խորհուրդ են տալիս զգույշ լինել կրծողների հետ՝ խուսափելու համար խանտավիրուսային պուլմոնալ ախտանիշով վարակումից կամ մի շարք այլ հիվանդություններից, որոնք տարածում են կրծողները։






