Սերը խոհարարական փորձարկումների հանդեպ ողբերգական հետեւանքներ ունեցավ 34-ամյա Դեւիդ Դոուելի համար։

Ինչպես տեղեկացնում է New York Post-ը, Դեւիդը երեկույթի ժամանակ գեկոն է կերել, ինչից հետո խիստ թուլություն է զգացել։ Հոսպիտալացվելուց հետո բժիշկները մի ամբողջ օր չեն կարողացել ճիշտ ախտորոշում կայացնել, եւ ուշացումով ախտորոշվել է սալմոնելոզ։

Սովորաբար այս հիվանդությունն ուղեկցվում է լուծով, ստամոքսի կծկումներով եւ տենդով, բայց Դեւիդի դեպքն ավելի ծանր էր։ Տղամարդը մաղձ էր փսխում, մեզը դարձել էր սեւ գույնի, թոքերը լցվել էին հեղուկով։

Մերձավորների տեղեկությամբ՝ Դեւիդը իսկական հոգեվարքի մեջ էր։ Բժիշկները որոշեցին վիրահատություն անել միայն միջադեպից երկու շաբաթ հետո, բայց տղամարդը մահացավ վիրահատական սեղանին։

Մահացածի հարազատներն ամեն ինչում մեղադրում են Mater Hospital հիվանդանոցի բուժանձնակազմին՝ մատնանշելով պատշաճ խնամքի եւ բուժման բացակայությունը։ Հիվանդանոցում մեկնաբանություններ անելուց ձեռնպահ են մնացել։