Բրազիլացի գիտնականները Adolfo Lutz Institute-ից (IAL) եւUniversity of São Paulo-ից (USP) պարզել են վիրուսի ծագման պատճառները, որոնք երկրում վերջին 40 տարիներին առաջ են բերում դեղին տենդի համաճարակը։
Ինչպես ասվում է Phys.org-ում, գիտնականներն իրականացրել են վիրուսների մոլեկուլյար վերլուծություն, որոնք ստացվել են մեռած կապիկների եւ մոծակների բջիջներից։ Նրանց հաջողվել է պարզել, որ դեղին տենդի համաճարակ առաջացնող շտամն առաջացել է Բրազիլիայի հյուսիսային Պարա նահանգում 1980 թվականին։
Այնուհետեւ վարակված կապիկները տարածվել են ամբողջ Ամազոնով եւ հասել Վենեսուելա եւ Սուրինամ։ 2000 թվականից կապիկները, վարակելով մարդկանց, վարակը տեղափոխել են Բրազիլիայի արեւմտյան եւ հարավարեւելյան շրջաններ, իսկ հետո՝ Սան Պաուլու նահանգ 2013-ին։ 2016 թվականին գրանցվել են դեղին տենդից մարդկանց մահվան առաջին դեպքերը։
2016 թվականի կեսերին (այդ ժամանակ դեղին տենդի երկարատեւ համաճարակը նոր էր սկսվել), Բրազիլիայի առողջապահության նախարարության տվյալներով, հաստատվել է 2245 դեպք, որոնցից 764-ը՝ մահացու ելքով։
Վարակումը տեղի է ունենում Aedes aegypti դեղին տենդի մոծակների խայթոցներից, որոնք մինչ այդ կծել էին վարակված կապիկներին։ Արեւադարձներում մարդիկ վարակիչ գործակալի պատահական, իսկ քաղաքային միջավայրում՝ հիմնական տերեր են հանդիսանում։






