Հնդկաստանում ծնվել են արտասովոր սիամական երկվորյակներ։ Ինչպես տեղեկացնում է New York Post-ը, աղջիկները երկուսի համար մեկ սիրտ ունեն, ինչի պատճառով նրանք մշտապես դեմքով միմյանց են հակված։
Ներկա պահին փոքրիկները գտնվում են բժիշկների սեւեռուն հսկողության ներքո։ Նրանց ընդհանուր քաշը ծնվելիս կազմել է մոտ չորս կիլոգրամ։
Սիամական երկվորյակները ծնվում են չափազանց հազվադեպ՝ մեկ դեպք 50-60 հազար ծնունդներից, ընդ որում՝ դեպքերի մոտ 70 տոկոսը բաժին է ընկնում իգական սեռի երեխաներին։ Որպես կանոն, սրտով միացած սիամական երկվորյակները հետագայում առանձնացվել չեն կարող։
«Նման դեպքերում առանձնացումը գրեթե անհնար է, քանի որ զուգահեռ կարող է տեղի ունենալ կենսականորեն կարեւոր մյուս օրգանների համատեղ օգտագործում, ինչը նվազեցնում է նրանց ողջ մնալու հավանականությունը»,- նշել է պրոֆեսոր Սարոջ Սաթփաթին։






