Հուլիսի 2-ին, ժամը 2։30-ին «Մարտունու» բժկական կենտրոն են դիմել Մարտունի քաղաքի նույն ընտանիքի 5 անդամ: Քաղաքացիները հոսպիտալացվել են վերակենդանացման բաժանմունք։ Այդ մասին հայտնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հիվանդության վերհուշից ելնելով՝ ախտորոշել է «սուր էկզոգեն թունավորում սնկից»:
Հիվանդները կերել են իրենց կողմից անտառից հավաքված, ըստ իրենց՝ «շամպինիոն» տեսակի սունկ:
Հիվանդներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն: Նրանցից երկուսը նույն օրը դուրս է գրվել, մյուսները գտնվում են ընդհանուր բաժանմունքում, շարունակում են բուժումը: Վերջիններիս վիճակը գնահատվում է բավարար:






