Գվինեայում, Սիերա-Լեոեում եւ Լիբերիայում երկրորդ ալիքով տարածվող Էբոլա վարակի զոհերի թիվը 337-ի է հասել: Տարածաշրջանում ներկայումս «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության 40 բուժաշխատողներ են գործում:

«Մենք ակտիվ քաղաքական օգնության անհրաժեշտության ենք բախվել, քանի որ համաճարակն այլեւս լուրջ սպառնալիքներ է պարունակում: Եթե օգնություն չցուցաբերվի, հիվանդությունը կարող է այլ երկրներ անցնել», - AFP գործակալության վկայակոչմամբ, հայտարարել է միջազգային կազմակերպության տարածաշրջանային առաքելության տնօրեն Բերտ Ջենսենսը:

Նշենք, որ Եվրահանձնաժողովը ապրիլ ամսին 1 մլն եվրո է խոստացել` հիվանդության դեմ պայքարի համար: ԵՄ-ն նաեւ բժշկական սարքավորումներ կտրամադրի` հիվանդության արագ աշխտորոշման նպատակով:

Էբոլա հեմոռագիկ տենդը մահացու հիվանդություն է: Այն կարող է վարակված մարդու արյան եւ արտաթորանքի, կամ դրանցով աղտոտված իրերի հետ անմիջական շփման միջոցով տարածվել: Վարակի դեմ պատվաստանյութ կամ այլ բուժամիջոց առայժմ գոյություն չունի: