41-ամյա Լյուսիլա Ռամոսի համար երկար սպասված հղիությունը կյանքի համար իրական պայքար է դարձել:
The Daily Mail-ի հաղորդմամբ՝ կինը գրեթե միաժամանակ իմացել է, որ հղի է ու քաղցկեղով հիվանդ: Մինչ այդ նա մի քանի անգամ անհաջող փորձել է երեխա ունենալ: Ուրախալի լուրից հետո Լյուսիլայի մոտ աղիքների քաղցկեղ են հայտնաբերել: Բժիշկները պնդել են, որ նա պետք է անհապաղ վիրահատության ենթարկվի եւ ընդհատի հղիությունը, սակայն կինը որոշել է վիրահատությունը հետաձգել մինչեւ երկրորդ եռամսյակը:
Հղիության 14-րդ շաբաթում նա այսպես կոչված Գարտմանի վիրահատության է ենթարկվել:
«Երբ ես արթնացա անեսթեզիայից հետո, նախ մտածեցի, թե արդյոք իմ երեխան ողջ է մնացել»,- պատմում է նա: Փոքրիկը՝ Տիագոն, լույս աշխարհ է եկել կեսարյան հատման միջոցով:
Այդ փորձություններից հետո Լյուսիլան փորձում է տեղեկանալ աղիքների քաղցկեղի մասին: Նա խոստովանում է, որ միշտ կարծել է, թե դա ծեր մարդկանց հիվանդություն է, եւ չի մտածել, որ կարող է նման հիվանդության հետ բախվել 40 տարեկանում:
«Եթե ես ավելի ուշ բժշկի դիմեի, ապա հայտնի չէ, թե ինչպես ամեն ինչ կավարտվեր»,- նշում է Լյուսիլան:






