Ամբողջ աշխարհում կամպիլոբակտերը (Campylobacter) հանդիսանում է լուծային հիվանդությունների 4 հիմնական պատճառներից մեկը: Այս մանրէն համարվում է մարդկանց մոտ գաստրոէնտերիտների (աղեստամոքսային համակարգի բորբոքային հիվանդություններ) առավել տարածված պատճառ: Այդ մասին հայտնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Ինչպե՞ս խուսափել կամպիլոբակտերիոզով վարակվելուց.

✔Օգտագործեք միայն ստուգված սննդամթերք, չգնել կասկածելի տեղերում վաճառվող մթերքներ, հատկապես միս, կաթնամթերք և ձու

✔Օգտագործեք միայն պատշաճ ջերմային մշակված մսամթերք, ինչպես նաև կաթ:

✔Սառնարանում հում սննդամթերքը առանձնացրեք եփածից

✔Խմեք միայն մաքուր և ախտահանված ջուր, կասկածի դեպքում օգտագործել եռացնելուց հետո

✔Մի լողացեք կասկածելի ջրամբարներում,

✔Մշտապես լվացեք ձեռքերը հատկապես ուտելուց առաջ, զուգարանից, ինչպես նաև հասարակական տրանսպորտից օգտվելուց հետո:

Եթե այնուամենայնիվ վարակվել եք և կան հիվանդության ախտանշաններ, ապա մի զբաղվեք ինքնաբուժմամբ, անտեղի մի օգտագործեք հակաբիոտիկներ, որոնք կարող են հանգեցնել ինչպես հիվանդության քրոնիկական այնպես էլ դեղակայուն ձևերի զարգացմանը: