The Daily Mail-ը հայտնում է, որ փոքրիկը լույս աշխարհ է եկել 2018 թվականի սեպտեմբերին: Ծնվելուց հետո կարճ ժամանակ անց նրա մոտ ախտորոշել են ուղեղի ուռուցքի ագրեսիվ տեսակ՝ բազմաձեւ գլիոբլաստոմա, որն ընդգրկել է նրա ուղեղի 60 տոկոսը: Բժիշկները ծնողներին հայտնել են, որ եթե աղջիկն առաջիկա գիշերը ողջ մնա, ապա իրենք արդեն հաջորդ օրը վիրահատություն կկատարեն: Արդյունքում վիրաբույժներին հաջողվել է հեռացնել ուռուցքի մեծ մասը, որն իր չափով նման էր թենիսի գնդակի:
Այնուհետեւ փոքրիկը ստիպված էր անցնել քիմիաթերապիայի 10 փուլ, ընդ որում՝ վերջին կուրսն ավարտվել է մայիսի 31-ին: Հիմա Քեթին հատուկ դեղամիջոցներ է ընդունում ռեցիդիվը կանխելու համար:
Բժիշկների կարծիքով՝ ուռուցքը բնածին էր եւ ձեւավորվել է ներարգանդային զարգացման փուլում:
Նրա մայրը՝ Մերին, խոստովանում է, որ այս բարդ ճանապարհի սկզբում, չնայած դժվարություններին, լավագույնի հույսը չի կորցրել: «Մայր լինելով՝ դու ուժ ես ձեռք բերում, որի մասին անգամ չէիր կասկածում»,- նշում է նա:








