ԱՄՆ Ֆլորիդա նահանգում տարածվում է արեւմտյան ձիու էնցեֆալիտի վտանգավոր վիրուս (Eastern equine encephalitis virus (EEEV)): Այս մասին հայտնում է ԱՄՆ Առողջապահության նախարարությունը:
Այս տեղեկատվությանը հարկավոր է ուշադրություն դարձնել բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են մոտ ապագայում Ֆլորիդա մեկնել:
Science Alert-ը հաղորդում է, որ սովորաբար այդ վիրուսը հանդիպում է քաղաքակրթությունից հեռու Հարավային Ամերիկայի լեռներում, սակայն գլոբալ տաքացումը նպաստում է ինֆեկցիայի տարածմանը հյուսիս:
Վիրուսի փոխանցողներ են համարվում վարակված մոծակները. խայթոցից հետո վիրուսը ներթափանցում է օրգանիզմ եւ մի քանի օրվա ընթացքում զարգանում է գլխուղեղեի վտանգավոր մահացու բորբոքում:
Հետազոտողներն այդ վիրուսը հայտնաբերել են ճտերում, որոնք օգտագործվում են ինֆեկցիոն հիվանդությունների տարածման մոնիթորինգի համար: Ճտերի վարակումը կարող է վկայել նաեւ մարդկանց վարակելու ռիսկի մասին:






