9 ամսական Ֆրեդդին պայքարում է քաղցկեղի հազվագյոևտ տեսակի դեմ, որը բժիշկները նախկինում ջրակալում էին կարծել:
The Daily Mail-ը հաղորդում է, որ փոքրիկի ծնողները ուշադրություն են դարձրել ամորձապարկի շրջանում կոշտացմանը, ինչի պատճառով դիմել են բժշկի: Մինչ այդ բժիշկները, չանցկացնելով բոլոր անհրաժեշտ հետազոտությունները Ֆրեդդիի մոտ հիդրոցելե (ամորձու պատյանների ջրակալում) էին ախտորոշել եւ խորհուրդ տվել դիմել բժշկական խորհրդատվության, երբ կլրանա երեխայի 18 ամսականը:
Մինչ այդ փոքրիկի հարազատները, նկատելով փոքրիկի առողջության վատթարացումը, որոշում էին ընդունել նորից դիմել հիվանդանոց: Արդյունքում փոքրիկին աջ ամորձու հեռացման վիրահատություն էր պահանջվել, որից հետո ուռուցքային զանգվածն ուղարկել էին բիոպսիայի:
5 օր անց անց անմխիթարական արդյունքներ էին ստացվել. երեխայի մոտ էկտոմեզենխիմոմա էր հայտնաբերվել:
Սա քաղցկեղի հազվագյուտ եւ ագրեսիվ տեսակ է եւ փոքրիկ Ֆրեդդին պետք է քիմիաթերապիայի կուրս անցնի: Ծնողների խոսքով՝ չնայած դժվարություններին, նա ժպտերես եւ կենսասեր երեխա է մնում:






