Իսպանիայում արտառոց դեպք է գրանցվել. 16 երեխաների մոտ զարգացել է հիպերտրիխոզ, որը հայտնի է նաեւ որպես «փոխակերպուկի համախտանիշ»: Այս հիվանդությունը արտահայտվում է դեմքի եւ մարմնի վրա մազածածկույթի ավելցուկային աճով:

«Վեստին» հայտնում է, որ բոլոր տուժածներն ընդունել են օմեպրազոլ, որը նախատեսված է նաեւ խոցային հիվանդությունների բուժման համար: Միաժամանակ, դեղի մեջ ինչ-որ կերպ հայտնվել է մինօքսիդիլ, որը հաճախ օգտագործվում է մազերի աճի խթանման կամ ալոպեցիայի համար:

Դեղամիջոցների եւ առողջության համար մթերքների իսպանական գործակալությունը արդեն հրամայել է շրջանառությունից հանել Farma-Química Sur SL դեղագործական ընկերության մի քանի խմբաքանակներ: Ծնողներին խորհուրդ է տրվել բժշկական օգնության դիմել այն դեպքում, եթե իրենց երեխաներին տվել են վարակված դեղամիջոցը:

Իսպանացի պաշտոնյաների կարծիքով՝ դեղը կարող էր 30 դեղատներում հայտնվել, որոնց մատակարարվել էր օմեպրազոլի 50 խմբաքանակից ավելի:

Նշվում է, որ դեղի ընդունումը դադարեցնելուց հետո երեխաների մոտ հիպերտրիխոզի ախտանշանները նվազել են: