Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Ինչպես NEWS.am Medicine-ին հայտնեցին առողջապահության նախարարությունից, կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նարեկ Մանուկյանը:
Հիշեցնենք, որ Արմեն Տանանյանը զբաղեցնում էր Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնը 2014 թվականից:






