Չինաստանում թռչնի գրիպի շտամի նոր մուտացիան կարող է կայուն լինել առաջնային թերապիայի դեղամիջոցի հանդեպ:
H7N9 թռչնի գրիպի նոր շտամը Չինաստանում հայտնվեց այս տարվա սկզբին, եւ վարակեց ամենաքիչը 139 մարդ Չինաստանում, Թայվանում եւ Հոնգկոնգում, որոնցից 45 մահացան:
Միացյալ Նահագների անկախ հետազոտական խումբը հայտարարեց, որ, չնայած H7N9-ը կարող է փոխանցվել մարդուց մարդուն, այնուամենայնիվ, այն պետք է բազմաթիվ մուտացիաների ենթարկվի՝ այդ հատկությունը ձեռք բերելու համար: Ամբողջ աշխարհի գինտականները ուշի ուշով հետեւում են այսպիսի հնարավոր փոփոխությանը, տեղեկացնում է CBS News-ը։
Հակավիրուսային դեղամիջոցները, ինչպես օրինակ Roche ընկերության Տամիֆլյուն (Tamiflu)՝ օգատակար են վիրուսային վարակների բուժման ժամանակ, մինչդեռ H7N9-ի պարագայում անարդյունավետ են: Սա պարզ դարձավ այս տարվա առաջին բռնկումից անմիջապես հետո:
Նյու Յորքի Մաունտ Սինայի բժշկական դպրոցի գիտահետազոտական խումբը, հետազոտության համար վերլուծեց Չինաստանում վարակված հիվանդի արյունից վերցված H7N9-ի մուտացիայի ենթարկված վիրուսը եւ ուումնասիրեց վերջինիս վարակելիությունը եւ կայունությունը դեղամիջոցների հանդեպ:
Նրանք բացահայտեցին, որ վիրուսն արտահայտված կայունություն ունի Տամիֆլյույի հանդեպ եւ, որ նույնկերպ վարակում է մյուս մարդկային բջիջներն ու լաբորատոր կենդանիներին, ինչպես մուտացիայի չենթարկված վիրուսը:
Ինչպես հայտնի է, գրիպի բուժումը հակավիրուսային դեղամիջոցներով կարող է դեղորայքային կայունության հանգեցնել, եվ այս հետազոտությունը եւս մեկ անգամ ընդգծում է հակավիրուսային դեղամիջոցների խելամիտ օգտագործման անհրաժեշտությունը H7N9 վիրուսի բուժման ժամանակ:






