Առավոտյան արթնանալուն պես առաջին հերթին հայելու մեջ եք նայում եւ հասկանում, որ ձեր դեմքի մաշկը եւս արթնանալու կարի՞ք ունի: Այս պարագայում, ցավոք, կյանքի ցավոտ ու անդառնալի կողմերից մեկի հետ գործ ունենք` տարիքի հետ մաշկն ավելի հոգնած ու դժգույն տեսք է ստանում: Որքան փոքր է մաշկի էներգիան, այնքան քիչ բնական բաղադրիչներ` կոլագեն եւ էլաստին է այն արտադրում` ամրություն ու ճկունություն պահպանելու համար:  Եվ որքան մեծ է տարիքը, այնքան թուլանում է ծերացման դեմ պայքարի միջոցների արդյունավետությունը:

Սակայն բազմաթիվ ընկերություններ, մասնավորապես` մաշկի խնամքի միջոցներ ներկայացնող Olay Regenerist բրենդը, չեն ընկրկել ծերացման մարտահրավերի դեմ եւ շարունակում են գործընթացի դանդաղեցմանը միտված «գերլիցքավորված» միջոցներ ներկայացնել, տեղեկացնում է Daily Mail-ը:  

Բացի այդ, մի շարք ավանդական միջողներ եւս շարունակում են մաշկի ծերացման դեմ պայքարի արդյունավետ միջոց մնալ` դիմային ասեղնաբուժությունից մինչեւ նեֆրիտային մերսող սարք: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը.

1. Դիմային ասեղնաբուժություն. վաղուց ապացուցված է, որ այս միջոցի օգնությամբ կարելի է դեմքի մկանների թուլացման եւ արյան ցանկալի շրջանառության հասնել: Պատահական չէ, որ Գվինեթ Փելթրոուն, Անջելինա Ջոլին եւ Ջենիֆեր Անիսթոնը չինական ասեղնաբուժության երկրպագուի համբավ ունեն:

2. Նեֆրիտային մերսող սարք. Սա հրաշալի միջոց է` դեմքի մաշկի լիմֆային համակարգը խթանելու եւ ցամաքուրդ ապահովելու, արդյունքում էլ` այտուցավորումից խուսափելու համար:  Այն նաեւ արյան շրջանառության արդյունավետ խթանիչ է համարվում: Արժեքը` 28 ֆունտ ստեռլինգ: Փնտրեք www.cultbeauty.co.uk կայքում:

3. OLAY REGENERIST. Skin Energising տեխնոլոգիայով մշակված նոր բանաձեւը մի շարք բաղադրիչների` մատրիքսիլի, նիացինամիդի եւ օլիվեմի օգնությամբ ծերացման դեմ պայքարի ամենաարդյունավետ  միջոցներից մեկն է համարվում: Աշխարհահռչակ բրենդի կողմից թողարկվող համանուն քսուքը կամ շիճուկը կարելի է Boots.com կայքից ձեռք բերել:

4. Գոլ ջրով լվացում. Դեմքը սառը կամ տաք ջրով շփելը վնասակար է մաշկի տակ գտնվող մազանոթների համար: Իսկ ահա գոլ ջուրն ի վիճակի է ծակոտիներին հավելյալ ամրություն հաղորդել:

5. Էլեկտրաբուժություն. թույլ էլեկտրական հոսանքի միջոցով հնարավոր է մաշկի ցանկալի հատկությունների երկարաժամկետ վերականգնման հասնել: Այս` արյան շրջանառության եւ մկանային տոնուսի խթանմանը միտված բուժամիջոցն անցավ է եւ անմիջապես տեսանելի արդյունքներ է ապահովում: Այդուհանդերձ, երկարաժամկետ արդյունքներ ապահովելու համար հարկ կլինի բուժման մի ամբողջ կուրս անցնել:

6. Դեմքի յոգա. այս բուժամիջոցի շնորհիվ արյան շրջանառությանը` ցանկալի մակարդակ եւ մկաններին` ճկունություն կհաղորդեք, որոնք էլ երիտասարդ մաշկի ամենակարեւոր գրավականներն են համարվում:  Փնտրեք The Yoga Face Amazon.co.uk կայքում: Արժեքը` 13.99 ֆունտ ստեռլինգ:

7. Սկրաբ. Դիմային մաշկի երանգի եւ հյուսվածքների բարենորոգմանը միտված այս պարզ միջոցը որոշ դեպքերում անգամ կնճիռներից կազատի: