Sandoz ընկերությունը (Novartis ընկերությունների խումբ) դադարեցրել է ռանիտիդին վերարտադրողական դեղամիջոցի արտադրությունը, որում պարունակվում է նյութ, որը, գուցե, նպաստում է չարորակ նորագոյացությունների առաջացմանը։

Պոտենցիալ վտանգավոր նյութը, որի մասին խոսվում է, N-նիտրոզոդիմեթիլամինն է։ Այժմ հետաքննություն է վարվում՝ որոշելու համար աղտոտման աղբյուրը։ Անկախ ստուգումը ցույց է տվել, որ պոտենցիալ քաղցկեղածին նյութը պարունակվում է նաեւ օրիգինալ դեղամիջոցում (Զանտակ)։ Բայց օրիգինալ դեղամիջոցի արտադրությունը դադարեցնել առայժմ չի նախատեսվում։

Ներկա պահին ռանիտիդինը դեռ կարելի է ձեռք բերել դեղատներում, բայց պաշարը չի թարմացվի։

Նշենք, որ ռանիտիդինը ամենահանրածանոթ դեղամիջոցներից մեկն է այրոցի բուժման համար։ Այն նվազեցնում է աղաթթվի  բազալ եւ խթանող սեկրեցիան։