Նանոտեխնոլոգիաները, դեղամիջոցների` դեպի օրգանիզմ ներկրման այլընտրանքային հնարավորության հաշվին, կարող են ոսկորներին ամրություն հաղորդելու եւ ոսկրային քաղցկեղի տարածումը կանխարգելելու արդյունավետ միջոց ծառայել, հաղորդում է Medical Daily-ն:
«Բրայամի եւ Կանանց» հինվանդանոցի եւ Դանա-Ֆարբերի քաղցկեղի կենտրոնի գիտահետազոտական խմբերի համատեղ ջանքերով մշակված թերապեւտիկ միջոցառումները ուռուցքի բջիջները ոսկրի մեջ եւ շրջակա միկրոմիջավայրում արգելափակելու հնարավորություն են ընձեռում:
Մասնագետները օստեոպորոզի բուժման նպատալով օգտագործվող եւ կալցիումի նկատմամբ ձգողություն ունեցող պոլիմերներից եւ ալենդրոնատից նոր նանոմասնիկներ են ստացել, որոնք ոսկրի մեջ մեծ խտությամբ հավաքվելու հատկություն ունեն:
Նոր նանոմասնիկները, ալենդրոնատից բացի, ուռուցքը սպանող եւ նոր հյուսվածքների աճ խթանող դեղամիջոցներ կրելու ծրագրավորում ունեն: Լաբորատոր մկների վրա իրականացված փորձարկումները ցույց են տվել, որ մշակված մեթոդը արդյունավետ միջոց է` ոսկրային քացկեղի կանխարգելման եւ բուժման համար:
Ոսկորը բարենպաստ միջավայր ունի` այլ օրգաններում` կրծքագեղձում, շագանակագեղձում, թոքերի եւ արյան մեջ առաջացած քացկեղային բջիջների ներթափանցման համար:






