Երաժշտությունն օգնում է պտղի ուղեղի զարգացմանը մոր արգանդում, տեղեկացնում է News Max–ը, հղում կատարելով PLoS One ամսագրում ֆինն գիտնակնների հաղորդագրության վրա:

«Չնայած մենք նախկինում պնդում էինք, որ պտուղն ունակ է խոսքի առանձին բաղադրիչներ սովորել ,մենք մինչ օրս չգիտենք, թե ինչքան երկար նա կարող է հիշել այդ տեղեկությունը»,-ասաց հետազոտության հեղինակներից մեկը՝ Հելսինկիի համալսարանի պրոֆեսոր Էյնո Պարտանենը: «Նոր հետազոտություններն ապացուցում են, որ երեխաներն ունակ են սովորել դեռ շատ վաղ տարիքում, եւ որ այդ գիտելիքների ազդեցությունները մնում են ուղեղում շատ երկար ժամանակ»:

Հետազոտության ընթացքում կանանց առաջին խումբը հղիության երրորդ եռամսյակում պետք է շաբաթական ամենաքիչը հինգ անգամ լսեր «Twinkle, Twinkle, Little Star» երգը, իսկ երկրորդ խումբը կարիք չուներ ոչինչ լսելու:

Ծնունդից անմիջապես հետո գիտնականները չափեցին երեխաների ուղեղի ակտիվությունը «Twinkle, Twinkle, Little Star» երգը հնչեցնելու ժամանակ, ինչպես նաեւ նույն երաժշտությունը այլ երանգներով նվագելու ընթացքում: Նույն գործողությունը կատարվեց, երբ երեխաները դարձան չորս ամսական:

Հետազոտությունները հաստատեցին, որ այն երեխաների ուղեղի ակտիվությունը, ովքեր լսել էին երգերը միչեւ ծնվելը, երգի օրիգինալ տարբերակի ունկնդրման ժամանակ ավելի բարձր էր՝ քան փոփոխված նոտաներով տարբերակի: Ազդեցությունը դեռեւս առկա էր, երբ երեխաներն արդեն չորս ամսական էին: