2014թ. առաջին կիսամյակում ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունում գրանցվել է օձի խայթոցի 33 և կարիճի խայթոցի` 4 դեպք: Մահվան դեպք չի արձանագրվել։ Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին Առողջապահության նախարարության մամլո ծառայությունից։

2013թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ օձի խայթոցի դեպքերը նվազել են 9-ով, իսկ կարիճի խայթոցի դեպքերն ավելացել 3-ով:

Ինչպես մեզ հայտնեցին Առողջապահության նախարարությունից, հանրապետության բոլոր հիվանդանոցներն ապահովված են օձի հակաթույնով, որն անհրաժեշտության դեպքում ներարկվում է անվճար։