Հայաստանում գրիպի և սուր շնչառական վարակների 2019-2020 թվականների սեզոնը արդեն սկսվել է։

2019 թվականին հոկտեմբերին արձանագրված սուր շնչառական վարակների հիվանդացության ցուցանիշը, ըստ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (ՀՎԿԱԿ) տվյալների, 2018 թվականի միևնույն ժամանակահատվածի համեմատ գտնվում է նույն մակարդակի վրա։

Չնայած հիվանդացության ցածր ինտենսիվության, այսօր համեմատաբար բարձր ցուցանիշներ գրանցվում են մինչև 4 տարեկան երեխաների շրջանում։

Ինչ վերաբերում է ներկայումս շրջանառող գրիպի և սուր շնչառական վարակների հարուցիչներին, ապա պետք է նշել, որ լաբորատոր հետազոտության արդյունքների համաձայն, հանրապետությունում այսօր գրիպի վիրուսի հարուցիչներ չեն շրջանառում: Շրջանառում են այլ շնչառական վիրուսների հարուցիչներ՝ պարագրիպ, ռինովիրուս, բոկավիրուս և այլն։ 

Սուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու և հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով՝ առողջապահության նախարարությունը հորդորում է.

  • խուսափել գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
  • մնալ տանը հիվանդ լինելու դեպքում,
  • հիվանդ լինելու դեպքում հրավիրել տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և չզբաղվել ինքնաբուժմամբ,
  • չօգտագործել հակաբիոտիկներ, քանի որ վերջիններս ցուցված չեն գրիպի բուժման համար,
  • հագնվել եղանակին համանունչ,
  • պահպանել հազի և փռշտալու վարվելակարգը,
  • օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ,
  • հաճախակի օդափոխել փակ տարածքները,
  • հետևել անձնական հիգիենային: