Իզմիրլյան բժշկական կենտրոնի տնօրեն է նշանակվել Էրեբունի» բժշկական կենտրոնի Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի կլինիկայի վարիչ, Մ. Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ամբիոնի վարիչ Արմեն Չարչյանը։

Այս լուրը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ինքը՝ Արմեն Չարչյանը, հայտնելով, որ այսօր իր առաջին աշխատանքային օրն է անցկացնում նոր պաշտոնում։

Հիշեցնենք, որ Իզմիրլյան կենտրոնի տնօրենի պաշտոնը թափուր էր մնացել նախկին ղեկավար՝ Արմեն Մուրադյանի նախարար նշանակվելուց հետո։