Բժիշկները պացիենտի թոքերից հեռացրել են բրոնխի ձեւ ունեցող արյան 20 սմ-անոց մակարդուկ, սակայն դա նրա կյանքը չի փրկել: Fox News-ը հայտնում է, որ 64-ամյա պացիենտը հիվանդանոց է դիմել մեջքի ցավերի եւ տենդի գանգատներով: Նա դժվար էր շնչում, արյան ճնշումը ցածր էր եւ արյունախառն հազ ուներ:
Նրան տեղափոխել են Լոնդոնի NHS Trust Կայսերական առողջապահության քոլեջի վերակենդանացման բաժանմունք, որտեղ բուժվել է սեպսիսի դեմ եւ միացված եղել թոքերի արհեստական օդափոխության սարքին: Համակարգչային տոմոգրաֆիայով հայտնաբերվել է ուղեղի վնասում, թոքերի այտուց, նա տառապում էր նաեւ ծանր ստաֆիլոկոկային ինֆեկցիայով:
Վիրահատությունը հաջող է անցել, նրա շնչառությունն անմիջապես բարելավվել է, սակայն չի կարողացել հաղթահարել մյուս հիվանդությունները, ներառյալ աղիների քաղցկեղը: Նրա ընտանիքը համաձայնվել է անջատել կենսապահովման համակարգը, եւ նա շուտով մահացել է:
Լուսանկարներում պատկերված է արյան մակարդուկը՝ պացիենտի կրծքավանդակից հանելուց հետո ամրացված էնդոշնչափողային խողովակի ծայրին:
Լուսանկարը՝ BMJ Case Reports 2019-ի








