Ոչ ալկոհոլային դիետիկ ըմպելիքների մեջ օգտագործվող արհեստական քաղցրացնող նյութը՝ ասպարտամը, անվտանգ է մարդկանց համար: Այդպիսի եզրակացության է եկել Սննդամթերքի անվտանգության Եվրոպական կազմակերպությունը։
Մանրակրկիտ ստուգումներից հետո ընկերությունը հաղորդեց, որ «բացառում է ցանկացած հնարավոր ռիսկը գեների համար եւ քաղցկեղի առաջացումը ասպարտամի օգտագործման պատճառով», տեղեկացնումն է Newsmax Health-ը։
Նոր բացահայտումը լավ նորություն կլինի Coca Cola ընկերության համար, որը վերջերս գովազդային հոլովակ էր թողարկել ասպարտամ պարունակող դիետեկ կոլայի վնասակարության վերաբերյալ մտավախությունները ցրելու համար: Դիետիկ կոլայի վտանգավոր լինելու լուրը հանգեցրել էր վաճառքի անկման:
Ասպարտամն օգտագործվում է դիտեիկ կոլայի քաղցրացման համար, եւ հայտնի է նաեւ NutraSweet առեւտրային անունով:






