Agenus Inc ընկերության կողմից ներկայացված փորձարարարական պատվաստանյութը ուղեղի ուռուցք ունեցող հիվանդների համար, թերապիայի ստանդարտ միջոցներին ապավինողների համեմատությամբ, գրեթե կրկնակի երկար կյանք է ապահովում, տեղեկացնում է NewsMax Health-ը:

Նոր դեղամիջոցը ինքնաբավ չէ. զարգացման ամենավաղ փուլում գտնվող բազմաձեւ գլիոբլաստոմայով ախտորոշված հիվանդներն այն պետք է ստանդարտ դեղամիջոցների հետ համադրեն, որի պարագայում, հետազոտության արդյունքների համաձայն, 50 տոկոս հավանականությամբ երկու տարի ապրելու հնարավորություն կստանան:

Սովորաբար բազմաձեւ գլիոբլաստոմայով տառապող հիվանդները մեկ տարի են ապրում: